Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հաղթեց «Վենեցիային» 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Յոել Պոյանպալոն։ 74-րդ րոպեին հռոմեացիները հավասարեցրեցին հաշիվը Բրայան Կրիստանտեի գոլի շնորհիվ։
Հաղթական գոլը 83-րդ րոպեին խփեց Նիկոլո Պիզիլին։
«Ռոման» (9 միավոր) Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 9-րդ տեղ, «Վենեցիան» (4) մրցաշարային աղյուսակում 18-րդն է: