Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրի խաղում «Սելտան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ժիրոնայի» հետ:
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Հյուրերը բացել են հաշիվը 38-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Յանգել Հերերան։ Տանտերերը խուսափեցին պարտությունից 81-րդ րոպեին՝ Յագո Ասպասի գոլի շնորհիվ։
«Ժիրոնան» (9 միավոր) բոլոր մրցաշարերում առանց հաղթանակի իր շարքը երկարացրեց մինչև 5 հանդիպում և զբաղեցնում է Լա Լիգայի 12-րդ հորիզոնականը: «Սելտան» (10) բարձրացել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական: