«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն պատժել է ակումբին՝ Չեմպիոնների լիգայի «Մոնակոյի» հետ խաղում (1:2) երկրպագուների կողմից նացիստական պաստառ ցուցադրելու համար:
«Բարսելոնան» հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն 10,000 եվրո տուգանք է սահմանել և արգելել Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպման տոմսերի վաճառքը՝ սեպտեմբերի 19-ին Մոնակոյում առաջին տուրի խաղի ժամանակ որոշ երկրպագուների ռասիստական պահվածքի պատճառով:
Ակումբը հայտարարում է, որ կհարգի և կկիրառի այս պատժամիջոցը Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղի համար, որն ակումբը կանցկացնի նոյեմբերի 6-ին Բելգրադում «Ցրվենա Զվեզդայի»։ «Բարսելոնան» կփոխհատուցի այն երկրպագուներին, ովքեր արդեն տոմսեր են ձեռք բերել:
«Բարսելոնան» մերժում է բռնության ցանկացած դրսևորում և, ինչպես նշված է Կանոնադրության 3-րդ և 4-րդ հոդվածներում, պարտավորվում է պաշտպանել և առաջ մղել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ներառված է ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների միջազգային օրինագծում:
Ավելին, հաշվի առնելով, որ երկրպագուների խմբերի վարքագիծը ինչպես տնային, այնպես էլ արտագնա խաղերում բազմիցս հանգեցրել է պատժամիջոցների թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով, ակումբը մտադիր է ուժեղացնել առկա միջոցները և ձեռնարկել համապատասխան լրացուցիչ նախաձեռնություններ՝ ապագա միջադեպերը կանխելու և մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ: