Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ստիպված կլինի փոխհատուցում վճարել թուրինյան ակումբին, եթե նա վերսկսի կարիերան և միանա «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ լեհ դարպասապահի և «Յուվենտուսի» միջև պայմանավորվածություն կա, ըստ որի՝ Վոյցեխը պետք է 2 միլիոն եվրո վճարի «բիանկոներիին», եթե որոշի վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսելոնան» լեհ դարպասապահի հետ պայմանագիր կկնքի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 30-ին։