«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Գլեն Ջոնսոնը բացատրել է, թե ինչու «կարմիրների» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Եթե դու դառնաս «Ռեալի» մի մասը, քեզ երաշխավորված են տիտղոսները։ Սա փաստ է։ Նրանք երաշխավորված չեն «Լիվերպուլի» համար, բայց մերսիսայդցիները կարող են հաղթել դրանք: Տրենտի համար, կարծում եմ, հարցի ֆինանսական կողմը նշանակություն չունի, քանի որ նման խաղացողները միշտ լավ են վարձատրվում։ Բայց ինչ վերաբերում է տիտղոսներին, ապա երաշխավորված է, որ դրանք կունենա «Ռեալում»:
«Լիվերպուլի» երկրպագուները, իհարկե, կցանկանային, որ Ալեքսանդր-Առնոլդը մնար «Էնֆիլդում» և պայքարեր այստեղ տիտղոսների համար»,- Ջոնսոնի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ի անգլիական առցանց տարբերակը։