Իտալիայի գավաթի 1/16 եզրափակչի «Լեչե» — «Սասուոլո» (2:0) հանդիպման գլխավոր մրցավարի մոտ խաղի ընթացքում ընկել է անհետացող սփրեյի բալոնը, որն էլ տրորել է խաղացողներից մեկը:
Մրցավարները բալոնն օգտագործում են տուգանային հարվածների ժամանակ գնդակի տեղադրման ճշգրիտ վայրերը նշելու համար։ Հանդիպումը սպասարկում էր Դանիելե Պերենցոնին, ով բալոնը պահել էր շորտերի հետևի գրպանում։ Հանդիպման 9-րդ րոպեին սփրեյը ընկել է խոտածածկին, ապա պայթել, երբ խաղացողներից մեկը պատահաբար կանգնել է դրա վրա:
Սփրեյը մրցավարների կողմից լայնորեն կիրառվել է 2014 թ.-ի Բրազիլիայի աշխարհի առաջնությունից հետո:
Հաջորդ փուլում մրցաշարի «Սասուոլոն», որը հանդես է գալիս Սերիա Բ-ում, խաղալու է «Միլանի» հետ: