Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը չի կարծում, որ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն ինչ-որ կերպ կապ ունի «ցուլերի» ցուցադրած խաղի հետ։
«Հիմա «Կրասնոդարը» ճիշտ ուղու վրա է, նրանք շատ լավն են։ Նայենք նրանց կազմին և կտեսնենք շատ որակյալ ֆուտբոլիստների։ Կա Ջոն Կորդոբա և կա Էդուարդ Սպերցյան․ մեկը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն հարձակվողն է, իսկ մյուսը՝ լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Ի՞նչ կապ ունի Մուսաևը։ Խաղադաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստները, այլ ոչ թե մարզիչը։ Հաջողության գաղտնիքը միմիայն թիմի կազմի մեջ է»,- Մոստովոյի խոսքն է մեջբերում РБ Спорт-ը։