ՀՊԼ 7-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և հաղթել 2-0 հաշվով:
Հանդիպման մասին կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Շնորհավորում եմ «Նոային», նրանք արժանի հաղթեցին։ Ընդունում ենք պարտությունը, պատճառները գիտեմ։ Կվերլուծենք։ Առաջին պատճառը՝ որակի առումով զիջեցինք, ունենք 7-8 կորուստ։ Նրանց փոխարինող ֆուտբոլիստները չեն կարող այդ որակն ապահովել։
Այս թիմով, այս կորուստներով, դժվար է խաղալ առաջատարների հետ»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․