«Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարիերան կարող է շարունակել իտալական «Ռոմայում»։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Իտալական գրանդը Կոստայի ծառայություններով հետաքրքրված էր 2013 և 2018 թվականների ընթացքում, սակայն ի վիճակի չեղան գնել նրան։
Այս ամռանը «Ռոման» ցանկանում է դարձյալ քայլեր ձեռնարկել Կոստային գնելու համար։
Կոստան կորցրել է իր տեղը թիմի կազմում։ Այս տարի նա Լա լիգայի ընդամենը 13 հանդիպման է մասնակցել։