Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Արարատ»-«Նոա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց «Արարատի»՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Հյուրերի կազմում հաշիվը բացեց Ֆերեյրան, իսկ տանտերերի կազմում աչքի ընկան Գուրն ու Կանտեն։ Հանդիպման 75-րդ րոպեից Ռուի Մոտայի թիմը խաղում էր 10 հոգով Էտեկիի՝ խաղադաշտը լքելուց հետո։ Ֆուտբոլիստը երկու դեղին քարտ ստացավ այս խաղում։
«Արարատն» այս խաղից հետո «Վանի» և «Ուրարտուի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ թիմերն իրենց ակտիվում ունեն 13-ական միավոր։ «Նոան» երեք հանդիպում է անցկացրել և 6 միավորով 6-րդ տեղում է։