Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը հումորային գրառում է տեղադրել Instagram-ում:
Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը լուսանկար է հրապարակել, որում թիմակիցներից բոլորն ունեն նույն սանրվածքը, ինչպիսին նրանն է: Դրա պատճառը կարանտինն է, որում գտնվում են գերմանական ակումբի ֆուտբոլիստները:
«Երբ թիմը չի կարող կտրել մազերը մեկուսացման մեջ», — գրել է Վիտցելը:
Նույն հումորը կրկնել է նաև Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
