Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Օրդաբասիի» դեմ պատասխան խաղից առաջ մարզում է անցկացրել «Հրազդան» մարզադաշտում։
««Փյունիկի» մարզումը լեգենդար պատերի ներքո։ Մեր թիմը ղազախների դեմ խաղին պատրաստվում է «Հրազդան» մարզադաշտում»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» — «Օրդաբասի» հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր «Նռնագույնների» նվազագույն հաշվով տարած հաղթանակով՝ 1։0։