Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո, Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել է երկրպագուների հետ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար.
«Շատ մեծ ոգևորությամբ եք երկրպագել մեր բոլոր մարզիկներին, ներկա եք եղել մրցումներին: Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Շնորհակալ ենք աջակցության համար: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով»,-ասել է Գոռ Մինասյանը:
Հիշեցնենք՝ Մինասյանը Փարիզի Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր: