Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է այն մասին, թե ինչ է սպասում «Ատալանտայի» հետ Սուպերգավաթի խաղից։
«Ատալանտան» հիանալի ակումբ է, որի ֆուտբոլիստները ճնշում են գործադրում ամբողջ խաղադաշտում: Մի քանի տարի առաջ մենք նրանց հետ խաղացինք Չեմպիոնների լիգայի խաղում, և դա դժվար էր:
Հանդիպումը բարդ է լինելու, բայց մենք կփորձենք հաղթել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Ռեալ» — «Ատալանտա» խաղը կկայանա օգոստոսի 14-ին Լեհաստանում։