«Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը 2024/2025 մրցաշրջանում կդառնա «կապույտների» փոխավագներից մեկը։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» նոր մարզիչ Էնցո Մարեսկան վստահում է արգենտինացուն՝ չնայած խաղացողի շուրջ ծագած սկանդալներին։ Մադրիդի «Ռեալի» հետ ընկերական խաղում (1:2) Ֆերնանդեսը նույնիսկ ավագի թևկապը ստացավ Ռիս Ջեյմսի փոխարինվելուց հետո։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Ամերիկայի գավաթի հաղթանակը տոնելու ժամանակ Էնցոն ուղիղ եթեր էր սկսել սոցիալական ցանցում, որի ժամանակ նա և իր թիմակիցները երգել են. «Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորը Անգոլայից են»։