«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիեմա Ուոնդերեսի» դեմ պատասխան հանդիպման մասին։
«Կարծում եմ, որ մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Իմ կարծիքով՝ «Սլիեման» խաղաց իր սովորական խաղը, բայց մենք առաջին գոլից հետո սկսեցինք բարձր ինտենսիվությամբ խաղալ։ Գիտեինք, որ առաջին գոլը շատ կարևոր է լինելու բաց խաղ անցկացնելու համար։ Մենք դա գիտեինք։ Հետևաբար, տղաները շատ կենտրոնացած էին առաջին գոլը խփելու համար և երբ խփեցին առաջինը, ուզում էինք խփել նաև երկրորդը։ Կարծում եմ՝ սա կապված էր նաև մեր թիմի ոգու հետ, որը միշտ մնաց պայքարի մեջ։
Մենք այստեղ ենք՝ Մալթայում, մեր ակումբի համար ևս մեկ անգամ լավ դիրք ապահովելու համար, ուստի գնալու ենք, ինչպես միշտ, խաղը հաղթելու։ Իհարկե, մենք լավ դիրքում ենք, այնուամենայնիվ, այնպես ենք խաղալու, ասես իրավիճակն այսպիսին չէ. պայքարելու ենք հաղթանակի համար»,- Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» Մալթան ներկայացնող ակումբին ջաջխջախել է 7։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 21։00-ին։