Այսօր՝ հուլիսի 29-ին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց 16-ամյա հարավկորեացի մարզուհի Հյո Ջին Բանը հրաձգության 10 մետր օդամղիչ հրացանով մարզաձևում։
Արծաթե մեդալը նվաճեց չինացի Յութինգ Հուանգը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Շվեյցարիայի ներկայացուցիչ Օդրի Գոգնին:
Հարավային Կորեայի հավաքականն արդեն ունի չորս ոսկե մեդալ Փարիզի Օլիմպիական խաղերում, որոնցից երկուսը` հրաձգությունում։ Գոնյան առաջին մեդալը բերեց Շվեյցարիայի հավաքականին.
Հիշեցնենք, որ ոսկիների քանակով Հարավային Կորենա հավասարվեց այս պահին մեդալային հաշվարկի առաջատար Ճապոնիային։