Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խոսելուն, որն այժմ հանդես է գալիս Կատարի «Ալ-Ղարաֆա» ակումբում, կարծում է, որ «Լոս Բլանկոսի» աջ պաշտպան Դանիել Կարվախալն արժանի էր ստանալ «Ոսկե գնդակը» նախորդ մրցաշրջանի վերջում։
«Ես միշտ ասել եմ, որ նա ամենաշատն է արժանի դրան: Դանին հաղթել է ամեն ինչ, ինչ հնարավոր է հաղթել: Նա գոլեր է խփում, կարևոր դեր է խաղում [թիմում], դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի լավագույն խաղացող։ Կարվախալն ավելին է, քան արժանին [Ոսկե գնդակին]»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում AS-ը։