Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է էստոնական «Կալևին»:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է Միքայել Միրզոյանը՝ եզրափակելով աջ եզրից Էդգար Մովսեսյանի փոխանցումը:
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ուրարտուն» Մովսեսյանի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել: