«Բարսելոնայի» և «Սևիլիայի» խորվաթ նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հեռանում է «Ալ-Շաբաբից»։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 36-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Խորվաթիայի առաջնությունում։
Ռակիտիչի նոր ակումբը կլինի «Հայդուկը», որի հետ խաղացողը կկնքի երկու տարվա պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում Իվանը արաբական ակումբի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։