Ինչպես և սպասվում էր, հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ «Ալ-Կադիսիա» ակումբը այսօր՝ հուլիսի 18-ին պաշտոնապես հայտարարեց 35-ամյա գաբոնցու հետ պայմանագիր կնքելու մասին։
Գործարքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Օբամեյանգը հրաժեշտ էր տվել «Մարսելին» ։ Փորձառու հարձակվողը մեկ մրցաշրջան է խաղացել ֆրանսիական Լիգա 1-ում։
Նշենք, որ «Ալ-Կադիսիան» նոր մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայի բարձրագույն դիվիզիոնում։ Անցած մրցաշրջանի արդյունքներով թիմը նվաճել է էլիտար Պրո լիգայի ուղեգիր։ Transfermarkt-ը գաբոնցու տրանսֆերային արժեքը գնահատում են 5 միլիոն եվրո։