Իսպանացի փորձառու դարպասապահ Պեպե Ռեյնան դեռ չի մտածում ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ 41-ամյա Ռեյանան համալրել է Սերիա Ա-ի նորեկ «Կոմոյի» շարքերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռեյնան Ա Սերիայի նորեկի հետ կնքել է մեկ մրցաշրջանի պայմանագիր մինչև 2025 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ Ռեյնան նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ բաց թողելով 15 գնդակ։