Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հետաքրքրված է Անգլիայի հավաքականի հետ աշխատանքով։ Այս մասին հայտնում է հայտնի բրիտանական The Sun առցանց պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 64-ամյա մասնագետը դեմ չէ նորից անցնել մարզչական աշխատանքի և ոգևորված է «Երեք առյուծների» գլխավոր մարզչի աշխատանքով
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո (1:2) Գարեթ Սաութգեյթը լքել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Անգլիացի մասնագետը ազգային հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ Այդ ընթացքում նրա գլխավորությամբ «Երեք առյուծները» բոլոր մրցաշարերում անցկացրել են 102 հանդիպում՝ տանելով 64 հաղթանակ, 20 ոչ-ոքի և 18 պարտություն։