Ֆայզա Լամարին, որը հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» ֆարանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը, խոսել է որդու՝ «Արքայական» ակումբ տեղափոխության մասին։
«Մադրիդի «Ռեալը» համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ ակումբն է։ Երեքշաբթի օրը ես մեծ տարբերություն զգացի ՊՍԺ-ի և «Ռալի» միջև։ «Պարկ դե Պրենսը» հիանալի կառույց է, բայց երբ գալիս ես «Սանտիագո Բեռնաբեու» անմիջապես մեծ պատասխանատվություն ես զգում», — Լամարիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ 25-ամյա խաղացողը այս ամառ է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը։ Ֆրանսիացին 5 տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան գրանդի հետ։