Մադրիդի «Ռեալը» հերթական թոփ տրանսֆերն է համաձայնեցրել, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 2025 թվականի ամռանը «Արքայական» ակումբի շարքերը կհամալրի «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Իսպանական գրանդը կսպասի մինչև «Լիվերպուլի» հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ավարտը, ապա նոր նրան հետ պայմանագիր կկնաքի ազատ գործակալի կարգավիճակով:
Հարկ է նշել, որ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Տրենտը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ Անգլիայի առաջնության վերջին մրցաշրջանում Առնոլդը անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։