Անգլիայի հավաքականի երկրպագուները 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում կրած պարտությունից հետո Գերմանիայից ժամանելիս օդանավակայանում չեն կարողանա դիմավորել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին: Մրցաշարի եզրափակիչում բրիտանացիները 1։2 հաշվով պարտվել են Իսպանիային։
«Անգլիայի խաղացողներն ու անձնակազմն Անգլիա կվերադառնան չարտերային չվերթով և կլքեն օդանավակայանը մասնավոր տերմինալով, այնպես որ հանրության համար հնարավորություն չի լինի ողջունել նրանց ժամանելուն պես», — ասվում է Անգլիայի հավաքականի հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Անգլիան դարձել է պատմության մեջ առաջին թիմը, որը երկու անգամ անընդմեջ պարտվել է Եվրոյի եզրափակիչում։ Իր հերթին Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է: