Բելգիացի 37-ամյա նախկին պաշտպան Յան Վերտոնգենը, որը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնալուց հետո ավարտեց կարիերան, խոսել է իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի մասին, որը ճանաչվել է ԵՎՐՈ-2024-ի լավագույն խաղացող։
Ռոդրիի «Ոսկե գնդակը» հաստատվել է»,- գրել է պաշտպանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Նշենք, որ Ռոդրին մրցաշարում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Վերջին իսպանացին, որը նվաճել է «Ոսկե գնդակը» եղել է «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին: