Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի հաղթանակը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։
«Շնորհավորում եմ Իսպանիա: Սա արժանի հաղթանակ է ԵՎՐՈ-ում»,- սոցցանցի իր էջում գրել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում «Ֆուրիա Ռոխան» 2։1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և պատմության մեջ 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող։