Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն արձագանքել է Եվրո-2024-ում իր հավաքականի հաղթանակին.
«Մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել: Մենք հպարտ ենք այս թիմով։ Նրանք լավագույնն են աշխարհում։
Մեր թիմի ուժն այն է, որ մենք միշտ մտածել ենք, որ կարող ենք ավելի լավը լինել»,- մեջբերում է Mundo Deportivo-ն մասնագետին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակչում 2-1 հաշվով հաղթեց Անգլիային ու դարձավ մրցաշարի հաղթող: