Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Եվրո-2024-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը (1:2).
«Իսպանիան այս Եվրոյի լավագույն թիմն էր: Մենք լավ չէինք պահում գնդակը, բայց մնացինք խաղի մեջ մինչև վերջին րոպեները։ Ես հիասթափված եմ:
Ֆուտբոլիստները անհավանական հանդիպում անցկացրեցին, ես շատ հպարտ եմ նրանցով։
Շանսեր ունեինք, վերջում կարող էինք հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ, ես վստահ չեմ, որ մենք լավ էինք խաղում հանդիպման բոլոր 90 րոպեների ընթացքում»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։