Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը Եվրո-2024-ի եզրափակչում կլինի իր ազգային հավաքականի մեկնարկային կազմում։
17 տարեկան 1 օրական հասակում ֆուտբոլիստը կդառնա ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Եվրոյի և Աշխարհի առաջնությունների եզրափակիչների պատմության մեջ։
Նա գերազանցել է Պելեի ռեկորդը, ով 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում եղել է 17 տարեկան 249 օրական։
Իսպանիա — Անգլիա խաղը կմեկնարկի քիչ անց, հանդիպումը կկայանա Բեռլինում։