ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը կառույցի պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Երկրորդ հորիզոնականում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան».
ՈւԵՖԱ-ի կողմից թարմացված ակումբների վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
- «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
- «Բավարիա» (Գերմանիա)
- «Լիվերպուլ» (Անգլիա)
- «Ռոմա» (Իտալիա)
- ՊՍԺ (Ֆրանսիա)
- «Վիլյառեալ» (Իսպանիա)
- Դորտմունդի «Բորուսիա» (Գերմանիա)
- «Չելսի» (Անգլիա)
- «Ինտեր» (Իտալիա)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» եզրափակում է լավագույն տասնյակը։