Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատասխանել է ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Ես դեռ ցանկություն ունեմ խաղալու ազգային հավաքականում»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիայի հավաքականին (1:2): Գրիզմանը մասնակցել է ԵՎՐՈ-2024-ի 6 հանդիպման ու աչքի չի ընկել խփած գոլով։