Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Հունգարիա, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը Մինսկի «Դինամոյի» հետ։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետկան» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ «Դինամո Մինսկ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: