Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Կարծում եմ, որ Քեյնը շատ կարևոր դեր խաղաց թիմի համար Շվեյցարիայի դեմ խաղում:
Հնարավոր է, որ նա այնքան ակտիվ չէ, քանի որ հաճախ հետ է գնում, բայց այնուամենայնիվ նա մեծ ներդրում ունի թիմի հաջողության մեջ»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ այդ խաղում անգլիացիները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։