Մյունխենի «Բավարիան» հայտնել է, որ ակումբի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն վիրահատվել է հին վնասվածքի պատճառով։
«Այն բանից հետո, երբ Գերմանիայի հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից, Լերոյ Սանեն երկուշաբթի օրը Մյունխենում ենթարկվեց աճուկի նվազագույն ինվազիվ վիրահատության:
Նախորդ մրցաշրջանի վերջում Մյունխենի «Բավարիայի» խաղացողը ցավեր ուներ։ Հաջող վիրահատությունից հետո 28-ամյա ֆուտբոլիստը հուլիսի վերջին պետք է վերադառնա Եվրոպայի առաջնության մյուս մասնակիցների հետ մարզումներին»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։