Գերմանիայի հավաքականի լեգենդար պաշտպան Լոթար Մատեուսը Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիայի հետ խաղից հետո (2:1) շեշտել է Բունդեսթիմի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի կարևորությունը։
«Նա կարող է լինել մեր Ռոդրին, եթե վստահեք նրան: Դուք տեսաք, թե որքան կարևոր է այս դիրքը իսպանացիների համար, որտեղ գերազանց է խաղում Ռոդրին։ Ջոշուան մեր լավագույն խաղացողն էր Իսպանիայի դեմ, նույնիսկ աջ պաշտպանի դիրքում: Այնուամենայնիվ, նա ավելի արժեքավոր խաղացող կլիներ, եթե խաղար կիսապաշտպանությունում»,- գրել է Մատեուսը Sky Sport-ի իր սյունակում: