Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակը (1-1, 11 մետրանոցներ՝ 5:3).
«Սա, հավանաբար, մեր լավագույն ելույթն էր մրցաշարում: Մենք շատ հպարտ ենք մեր թիմով։ Այն, ինչ միշտ չես կարող չափել ու տեսնել, դա բնավորությունն ու մտածելակերպն է, և մենք դա նորից ցույց տվեցինք 11 մ հարվածաշարի ժամանակ:
Նման ճնշման տակ փոխարինման դուրս գալ և 11 մետրանոց հարվածելը յուրահատուկ բան է»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիան կխաղա Նիդեռլանդների հետ: