Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը. հուլիսի 10-ին թիմը կխաղա Անգլիայի հետ։
«Սա յուրահատուկ բան է ողջ ժողովրդի համար: Մենք փոքր ազգ ենք և կիսաեզրափակչում ենք Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի հետ։
Մենք շատ հպարտ ենք։ Չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, երկու մեծ թիմերի միջև հիանալի գիշեր կլինի՝ պատմական գիշեր:
Եթե դուրս գանք եզրափակիչ, ես կնախընտրեի խաղալ Իսպանիայի հետ, քանի որ խմբում խաղացել ենք Ֆրանսիայի հետ։ Բայց նախ պետք է հնարավորինս լավ պատրաստվենք լավ կիսաեզրափակիչ խաղալու համար»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։