Հայտնի է դարձել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Անգլիա-Շվեյցարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը։ Այս կոչմանն արժանացել է անգլիացիների հարձակվող Բուկայո Սական։
Շվեյցարիայի դեմ խաղում հարձակվողը 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ու Անգլիային փրկեց պարտությունից։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի (1:1), իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել անգլիացիները (5:4):
Սական գոլի հեղինակ է դարձել նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ Բուկայո Սական Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։