Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն ( 1:1, 11մ.՝ 5:3)։ Այսպիսով, Գարեթ Սաութգեյթի սաները երկրորդ Եվրոպայի առաջնությունում անընդմեջ դուրս եկան կիսաեզրափակիչ։
Նշենք, որ Անգլիան կիսաեզրափակչում խաղալու է Նիդերլանդներ-Թուրքիա զույգի հաղթողի հետ։
Եվրոպայի առաջնությունը Գերմանիայում կանցկացվի մինչև հուլիսի 14-ը։ Գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց հենց Անգլիայի ընտրանուն (1:1, 11մ.՝ 3:2): Եվրոյի ամենատիտղոսակիր թիմերն են Գերմանիան և Իսպանիան, որոնք երեքական անգամ հաղթել են մրցաշարում։