«Մանչեսթեր Յունայթեդը» թույլ է տվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ալ-Նասրը» և «Ալ-Իթթիհադը»: Միաժամանակ ընդգծվում է, որ ինքը՝ Ֆերնանդեշը, նախընտրում է «Ալ-Նասր» տեղափոխվելու տարբերակը, որտեղ հանդես է գալիս նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն։
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: