«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ մտածում է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին, գերմանացիները Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում պարտվեցին Իսպանիային (1-2, լրացուցիչ ժամանակ):
«Շատ հնարավոր է, որ սա իմ վերջին հանդիպումն էր հավաքականի կազմում»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
Մյուլերը Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է։ Ֆուտբոլիստն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի մարտին։