Գերմանիայի հավաքականի աջ պաշտպան Յոսուա Կիմիխը կիսվել է իր հույզերով Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի հետ խաղից հետո, որում Բունդեսթիմը պարտվել է 1-2 հաշվով։
«Ցավոք, դա շատ անարդար էր։ Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակում մենք շատ ավելի լավ էինք գործում:
Իսպանացիները պարզապես ցանկանում էին փրկվել՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում։ Մենք երկու իսկապես լավ հնարավորություն ունեցանք գոլից հետո:
Սա միանշանակ այլ հիասթափություն է՝ համեմատած Կատարի ԱԱ-ի հետ: Աշխարհի առաջնությունում մենք միասնական թիմ չէինք, այս անգամ ամեն ինչ լրիվ այլ էր»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։