Ուրբաթ երեկոյան Համբուրգում հանդիպեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Խաղը կայացավ Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչի շրջանակում։
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր թիմի մեկնարկային կազմում էր։
Այսպիսով, Ռոնալդուն մասնակցեց իր հոբելյանական՝ Եվրոպայի առաջնության 30-րդ հանդիպմանը։ Նա առաջին ֆուտբոլիստն է, ով 30 հանդիպում է անցկացրել ԵԱ-ում։
Կրիշտիանուի առաջին հանդիպումը ԵԱ-ում տեղի է ունեցել 20 տարի առաջ Պորտուգալիայում անցկացված Եվրո-2004-ում: Այս ցուցանիշով երկրորդը նրա թիմակից Պեպեն է՝ 23 հանդիպում։ Երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը՝ 20 հանդիպում։
Պորտուգալացի հարձակվողը ևս մեկ ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնությունում՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իրացրած հարվածների քանակով: Նրան հաջողվել է չորս անգամ գրավել դարպասը հարվածաշարում, ինչը մրցաշարի նոր ռեկորդն է։