Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամփոփել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղի (1-2) արդյունքները։
«Շնորհավորում եմ Իսպանիային կիսաեզրափակիչ դուրս գալու համար: Առաջին խաղակեսում խաղը չափազանց բաց էր։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավն էինք, իսկ 60-րդ րոպեից ակնհայտորեն ավելի լավագույն թիմն էինք խաղադաշտում:
Ես իմ ֆուտբոլիստներին ասացի, որ նրանք արժանի չեն մրցաշարից դուրս մնալուն։ Մենք բոլորս կարոտում էինք մեր ընտանիքներին, բայց ոչ ոք չէր ուզում հեռանալ։
Վերջին վեց շաբաթվա ընթացքում թիմում լավ մթնոլորտ է տիրում: Մենք ամեն ինչ արեցինք այս խաղում հաղթելու համար։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, անկախ նրանից՝ մեկնարկային կազմում է եղել, թե՝ ոչ, արել է այն ամենը, ինչ կարող էր՝ հաղթելու համար։ Սա ցավալի հանդիպում էր»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։