Հայտնի է դարձել Իսպանիա-Գերմանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։ Եվրո-2024-ի 1/4 եզրափակիչի խաղից հետո մրցանակը շնորհվեց իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին, ով փոխարինման դուրս եկավ 8-րդ րոպեին։
Նա Գերմանիայի հավաքականի հետ խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն։ 89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում, 120-րդ րոպեին իսպանացիների կազմում Միկել Մերինոն հաղթանակ պարգևեց իր թիմին։