Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան խոսել է Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիայի հետ խաղում թիմերի ուժերի հարաբերակցության մասին։
«Պորտուգալիա-Ֆրանսիա խաղում ֆավորիտ չկա։ Սրանք երկու թիմեր են՝ հիանալի խաղացողներով, հիանալի կազմերով, որտեղ յուրաքանչյուր խաղացող կարող է տարբերություն ստեղծել խաղադաշտում: Յուրաքանչյուր թիմ ունի իր խաղաոճը, և յուրաքանչյուրն անկեղծորեն ցանկանում է հաղթել ԵՎՐՈ-2024-ում։ Այնպես որ, չեմ կարծում, որ մեր զույգում ֆավորիտ կա»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին Համբուրգի «Ֆոլկ Սպարկ» մարզադաշտում ժամը 23։00-ին։