Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ծրագրում է միայն մեկ փոփոխություն կատարել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Պորտուգալիայի հետ խաղի մեկնարկային կազմում՝ համեմատած Բելգիայի հետ 1/8 եզրափակչի խաղի (1-0): Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն, հարձակման գծում Մարկուս Թյուրամի փոխարեն խաղադաշտ դուրս կգա ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։
Պորտուգալիայի հետ հանդիպումը կկայանա Համբուրգում՝ «Ֆոլքսպարկշտադիոն» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: