Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանի խոսքերը, որը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի «Ֆուրիա Ռոխայի» հետ հանդիպման նախօրեին այն անվանել է «երեխաների թիմ»։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 5-ին։
«Գերմանիան հարգում է մեզ, ինչպես մենք ենք հարգում նրանց։ Ես չեմ լսել Լեմանի հայտարարությունները։
Մեզ մոտ ամեն ինչ բավականին հավասարակշռված է: Այս խաղը նման կլինի եզրափակչի»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Relevo-ն։